Լուրեր

Իտալական Վերոնան կոչ է արել ճանաչել Արցախը

Իտալական Վերոնայի քաղաքային խորհուրդը միաձայն իր համերաշխությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և ընդունված որոշմամբ՝ կոչ արել քաղաքապետին իտալական կառույցներից պահանջել ճանաչել Արցախի Հանրապետությունը:

«Անցնող ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությունը դարձել էր զոհը սարսափելի զինված հակամարտության, որն իրականացվում էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ թուրքական բանակի և ջիհադիստ վարձկանների աջակցությամբ»,-  նշել է քաղաքային խորհրդում ներկայացված նախագիծն առաջինը ստորագրած Ալբերտո Զելգերը՝ ընդգծելով, որ եկել է ժողովրդի ինքնորոշման իրավունքը կյանքի կոչելու ժամանակը:

Նախագծով առաջարկվում է նաև Վենետոյի շրջանում առաջ մղել նախագծեր, որոնք թույլ կտան ավելի մանրամասն ու հանգամանալից, այդ թվում և կրթության նախարարության աջակցությամբ ու դպրոցների ներգրավմամբ, ուսումնասիրել հայ ժողովրդի հետ տեղի ունեցած իրադարձությունները:

Նախաձեռնությունը ստորագրել են քաղաքապետի խորհրդականներ Ալբերտո Զlելգերը (առաջին ստորագրող), Վիտո Կոմենսինին, Մարիա Ֆիորե Ադամին, Լաուրա Բոկկին, Պաոլա Բրեսանը, Մատեո Դե Մարզին, Դանիելա Դրուդին, Ալեսանդրո Գենարին, Աննա Գրասին, Ջանմարկո Պադովանին, Ռոզարիո Ռուսոն, Ռոբերտո Սիմեոնին և Անդրեա Վելարդին։

Ցուցադրել ավելի
Back to top button