Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ. Ջրափոսն ու չամիչով բուլկին

Մայթին մի փոքրիկ ջրափոս կար։ Քիչ առաջ անձրև էր եկել, և ծառերի լվացված տերևներից դեռևս ջուր էր կաթկթում։

Ամեն բան, ինչ անցնում էր ջրափոսի մոտով, արտացոլվում էր նրա հարթ մակերևույթին։ Արտացոլվում էին և՛ մարդիկ, և՛ կարմիր ավտոբուսները։

«Սքանչելի կյանք է էստեղ,- մտածեց ջրափոսը,- Շատ ավելի ուրախ կյանք, քան հեռու ամպերում։ Բայց ավելի լավ կլիներ, եթե մեկնումեկը ինձ խմեր։ Ի վերջո, ջուրը խմելու համար է»։

Հենց էդ պահին ջրափոսի մոտով մի մեծ բեռնակառք էր անցնում, որը չամիչով բուլկիներ էր տանում։ Բուլկիներից մեկը պատահաբար ընկավ ցած ու չլմփաց ջրափոսի մեջ։

-Վա՜յ֊, վա՜յ,- ասաց չամիչով բուլկին,- Էնպես եմ թրջվել, որ այլևս ոչ ոք չի ուզի ինձ ուտել։ Ի՜նչ մեղք եմ…

 Եվ նա սկսեց աղիողորմ լաց լինել։

-Լաց մի լինի՜,- ասաց ջրափոսը,- Այ, կտեսնես, ամեն ինչ լավ կլինի։

-Շնորհակալ եմ բարի խոսքի համար,— ասաց բուլկին,- Իհարկե, էստեղ վատ չի… Որքան շատ են մարդիկ, կարմիր ավտոբուսները… ծառերից էլ ջո՜ւր է կաթկթում։ Բայց չամիչով բուլկու համար, թերևս, խոնավությունը շատ է։ Իմ համը բոլորովին կկորչի։ Իսկ ինձ տանում էին կայարանի մոտի սրճարանը, որ վաճառեն սուրճի հետ։ Ես շատ մեղք եմ․․․  Եվ նա դարձյալ աղիողորմ լաց եղավ․․․

Ցուցադրել ավելի
Back to top button