Մի անգամ, թագուհու ծննդյան օրը Մառախուղն իջավ Լոնդոնի վրա։ Շատ էր ուզում տեսնել զինվորական շքերթը։ Բայց հենց որ իջավ Լոնդոնի վրա, թագուհին գեներալին ասաց․
-Ստիպվա՜ծ ենք հետաձգել էսօրվա շքերթը, մառախուղ է։
Եվ էդպես կրկնվում էր ամեն անգամ, երբ Լոնդոնի վրա իջնում էր մառախուղը։
Մառախուղը շատ էր վշտանում՝ նա վաղուց երազում էր տեսնել շքերթը, բայց ի՞նչ կարող էր անել, երբ ամեն անգամ Լոնդոնի վրա հայտնվելիս, թագուհին ասում էր․
-Շքե՜րթը հետաձգվում է։
Իսկ Բուքինհեմյան պալատի արքայական գահի տակ ապրում էր Սմոքի անունով մի կատու։ Նա շատ խղճաց Մառախուղին եւ որոշեց օգնել նրան։ Երբ մոտենում էր թագուհու ծննդյան օրը, Սմոքին Մառախուղին մի նամակ գրեց․․․