Սեյսմակայունության նորագույն պահանջներին համապատասխան Գավառի թիվ 2 դպրոցի հինգ մասնաշենքերի կառուցումն այսօրվա դրությամբ ամբողջությամբ ավարտված է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:
Դպրոցի հին շենքը կառուցվել էր 1967թ և խիստ վթարային վիճակում էր գտնվում։
Նոր շենքը կառուցվել է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով, ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդումը կազմել է 1 միլիարդ 380 միլիոն դրամ։ Այս դպրոցը ևս կահավորվել է մասնագիտացված դասասենյակներով, լաբորատորիաներով, հարմարեցվել հաշմանդամություն ունեցող անձանց համար։https://www.facebook.com/v2.3/plugins/post.php?app_id=249643311490&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df219da87939f17%26domain%3Dhy.armradio.am%26origin%3Dhttps%253A%252F%252Fhy.armradio.am%252Ff14fd9c9d95019c%26relation%3Dparent.parent&container_width=552&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fgegharkunik.gov%2Fposts%2F791083548432442&locale=en_US&sdk=joey&width=552