Լուրեր

Հայերենն արդեն Microsoft Translator-ում է

Microsoft-ը Microsoft Translator-ում տեքստի թարգմանության համար ավելացրել է ինը նոր լեզու, որոնց թվում է նաև հայերենը: Լրացումը նվիրված է Մայրենի լեզվի միջազգային օրվան, որն ամեն տարի անցկացվում է ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) կողմից`լեզվամշակութային բազմազանության և բազմալեզվության խթանման համար:

Microsoft Translator-ի տեքստերի թարգմանությունն այժմ հասանելի է 83 լեզուներով: Այս լեզուները թարգմանության համար այժմ հասանելի են Microsoft Translator-ի հավելվածներում, Office- ում և Bing-ի թարգմանչում:

Ցուցադրել ավելի
Back to top button