Մարզային իշխանությունը պատրաստ է աջակցել արտադրական ձեռնարկություններին

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը այցել է սննդի արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող «Ռուդել» ընկերություն: Մարզի ղեկավարին աշխատակիցները դիմավորել են աղուհացով, ապա ընկերության տնօրեն Ռաֆայել Ալավերդյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է արտադրամասի տարածքով, ծանոթացավ իրականացվող աշխատանքներին:
Տնօրենը մարզի ղեկավարին ներկայացրել է արտադրության տեսակները, ապրանքի իրացման շուկաները,խոսել է նոր ծրագրերից, որոնց իրականացման համար ակնկալում են պետության աջակցությունը:
Մարզպետը շեշտել է՝ բիզնեսի զարգացումը, աշխատատեղերի ապահովումը կառավարության համար առաջնային է. այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և առաջին իսկ հնարավորության դեպքում մարզային իշխանությունը պատրաստ է աջակցել, սատար կանգնել մարզում գործունեություն ծավալող ձեռնարկություններին:
«Ռուդել» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1994 թ. և շուրջ 30 տարի լինելով շուկայում՝ զբաղվում է հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրությամբ: Ընկերությունը աշխատում է 2 հերթափոխով՝ աշխատանքով ապահովելով շուրջ 50 քաղաքացու: Մարզի ղեկավարին տված խոստմանը համաձայն՝ առաջիկայում կմեծացնեն թե՛ արտադրության ծավալներըՙ թե՛ աշխատակիցների թիվը: Մարզպետն էլ իր հերթին վստահեցրել է՝ պատրաստ է լիազորությունների շրջանում հնարավորինս աջակցել: