Project LA-ի «Ռեքվիեմ» երգը նվիրվում է նորօրյա մեր գոյամարտում անմահացած հերոսներին:
Երաժշտությունը գրել է Լևոն Արևշատյանը, բառերը՝ Ավետ Բարսեղյանին են,
կատարում է Գոռ Սուջյանը:
«Դատարկվել է սրտի հողը, որ երկինքը լիանա:
Հեռացել է լույս պահողը, որ լույսին նա միանա:
Երբ արևը պակասում է, ջերմ հոգին հառնում է վեր,
Տարիքին քո հակասում էր մահ տեսնել` լինելով սեր…»
Երգի տեսահոլովակում նկարահանվել է պատերազմում զոհված հերոս Ալեն Մարգարյանի մայրը: