Էրբիլի միջնաբերդում տեղի է ունեցել հայկական մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, Իրաքյան Քուրդիստանի մշակույթի նախարար Մոհամեդ Սայիդ Ալին, Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը, Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը։
Այս մասին հայտնում է Էրբիլում ՀՀ Գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքի էջը։