Զարթուցիչ
Հայրենիքին տեր ու պաշտպան, Անդրանի՛կ․ Զարթուցիչ
Պատմություններ Զորավարի մասին․․․
Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է․ ուղևորվում ենք Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարան, որտեղ մեզ սիրով ընդունում է էքսկուրսավար Ֆրիդա Ղազարյանը։
Թանգարանում պահվող ցուցանմուշներից յուրաքանչյուրը Զորավարի կյանքի մի էջի կամ դրվագի բացահայտում է, իսկ այստեղ դրանց հայտնվելու պատմությունն ապացույցն է այն բանի, որ Անդրանիկից որևէ մեկին փոխանցված ամենասովորական կենցաղային իրն անգամ ամեն հայի համար ընտանեկան մասունքի արժեք է ունեցել․ չէ՞ որ ժողովրդի սիրտը սրատես է, և իր իսկական հերոսներին նա ճանաչում ու գնահատում է միշտ՝ անկախ ժամանակից ու բարքերից, անկախ ամեն տեսակ արգելքից ու կեղծ գնահատականներից։