Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի տեղակայման պայմանները բարելավելու համար ՌԴ ՊՆ մասնագետները Ստեփանակերտ և Մարտունի բնակավայրերում կառուցել և շահագործման են հանձնել ևս չորս բլոկ-մոդուլային ավան: Այս մասին տեղեկացնում է mil.ru-ն:
Խաղաղապահ զորակազմի ռազմական անձնակազմի համար մինչ օրս արդեն կառուցվել է ութ ավան:
Մոդուլային ավանների կառուցումը թույլ է տալիս ստեղծել հարմարավետ կյանքի և կենցաղային պայմաններ անձնակազմի համար և հրաժարվել դաշտային սննդի կետերից, լոգարանի և լվացքի կետերից, դաշտային պահեստներից:
Ավանների տարածքում կա արհեստական խոտածածկով մարզասրահ, լոգարան, բժշկական կենտրոն, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, հանգստի սենյակ, գրասենյակ, պահեստ, ճաշարան և մթերային խանութ: