Լուրեր

Հայտնաբերվել է կորոնավիրուսի մուտացիա, որի դեմ պատվաստանյութերի ազդեցությունն անարդյունավետ է

Կորոնավիրուսի նոր մուտացիա՝ նիգերական շտամ է հայտնաբերվել Իտալիայի հյուսիսում՝ Բրեշիայում: Ըստ ANSA- ի՝ Իտալիայի վիրուսաբանների ընկերության նախագահ և մանրէաբանական լաբորատորիայի տնօրեն Առնալդո Կարուսոն կարծում է, որ առկա պատվաստանյութերը կարող են անարդյունավետ լինել այս շտամի դեմ:

Անցյալ գարնանը համաճարակից բավականաչափ տուժած Բրեշիայի շրջանում վարակակիրների քանակը կրկին աճում է, ինչը հանգեցրել է կարանտինային միջոցառումների խստացման:

Իտալացի մասնագետները վարակների թվի նոր աճի ֆոնին խոսում են համաճարակի «երրորդ ալիքի» առաջացման մասին: Կառավարությունը որոշում է կայացրել փակել «կարմիր» գոտիներում առավել անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակ ունեցող բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները, որտեղ 100 հազար մարդու հաշվով կա ավելի քան 200-250 վարակված:

Իտալիայում համաճարակի սկզբից վարակվածների թիվը մոտենում է 3 միլիոնի, ավելի քան 98 հազարը մահացել են կորոնավիրուսի հետևանքներից: Ըստ առողջապահության նախարարության ամփոփագրի, որը տարածվել է երեքշաբթի օրը, անցած օրվա ընթացքում, վարակվածների թիվն աճել է 17 հազարով, մահացությունները՝ 343-ով:

Ցուցադրել ավելի
Back to top button