Հոպլյա՛, հեքիաթ
Հոպլյա՛, հեքիաթ․ Հակառակ հարցեր
Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չի, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ էդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքները չռում էին, կամ էլ հենց էնպես պատասխանում.
-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ բաներ դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:
-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ շարժում էին գլուխները և հեռանում:
Հետո նա հարցնում էր.
-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
-Ինչո՞ւ բեղերը կատու ունեն․․․