Լուրեր

Լիտվացի մտավորականները կոչ են արել Ադրբեջանին արագացնել ռազմագերիների վերադարձը Հայաստան

Լիտվացի հայտնի կինոռեժիսոր և պրոդյուսեր Կեշտուտիս Դրազդաուսկասն (Kestutis Drazdauskas) իր ֆեյսբուքյան հաշվում հրապարակել է Լիտվայի ականավոր մտավորականների հայտարարությունը, որով կոչ է արվում Ադրբեջանին արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների ու գերեվարված անձանց վերադարձը Հայաստան:

Ինչպես հայտնում են Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից, հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«Մենք՝ Լիտվայի Հանրապետության մշակութային գործիչներս, միանալով փետրվարի 8-ին Լիտվայի խորհրդարանի (Սեյմաս) Հայաստանի հետ միջխորհդարանական խմբի անդամների հայտարարությանը, կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին խոչընդոտներ չստեղծել Ղարաբաղյան երրորդ պատերազմի զոհերի աճյունների, ռազմագերիների, պատանդների փոխանակման գործընթացներում ու վերջիններիս անհապաղ վերադարձնել Հայաստան: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցի բոլոր գերիներն արդեն վերադարձվել են:

Կոչ ենք անում նաև առաջադեմ միջազգային հանրությանը միանալու մարդասիրական այս նախաձեռնությանը և սատարել Արցախում վերջին պատերազմից հետո ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը»,- ասված է հայտարարության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button