Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Բու Սեդրակն ու Միջնեկ Արջը

Կար-չկար մի փոքրիկ բվեճ կար, անունը՝ Սեդրակ։ Նա ապրում էր Լոռու խիտ անտառներում և գիշերները հայրիկի հետ թռչում էր որսի՝ դաշտամկներ որսալու։ Սեդրակի հայրն իմաստուն, շատ բան տեսած բվեճ էր և համբերությամբ պատասխանում էր իր հետաքրքրասեր որդու բազմապիսի հարցերին։
Մի գիշեր սովորականի պես նրանք թռչում էին անտառում և Սեդրակը փայլուն աստղերին նայելով հարցրեց հորը,-
-Էն ի՞նչ աստղեր են․․․
-Դա Մեծ Արջի համաստեղությունն է,- բացատրեց հայրը,- Շա՜տ հին համաստեղություն է։
-Իսկ Փոքր Արջի համաստեղություն կա՞,- շարունակեց հետաքրքրվել Սեդրակը։
-Կա,- գլխով արեց հայրը,- ա՜յ էն մեկը ․․․
-Դա է՞լ է հին համաստեղություն։
-Հա, շատ հին։ Ասեմ քեզ՝ գրեթե բոլոր համաստեղություններն էլ հին են։
-Իսկ Միջնեկ Արջի համաստեղություն կա՞,- նորից հետաքրքրվեց փոքրիկ Սեդրակը։
-Չէ, էդ մեկը չկա,- ասաց հայրը։
-Բա ինչու՞ չկա, դա արդար չի,- ասաց Սեդրակը։
-Արդար է, թե արդար չի՝ չկա,- պատասխանեց հայրը,- դու աստղերին նայելու փոխարեն ներքև նայիր, որ մկներին բաց չթողնես։
Նրանք որսից տուն վերադարձան, բայց Սեդրակը մտահոգ էր․
«Ինչո՞ւ Մեծ արջի համաստեղություն կա, Փոքր արջի էլ կա, բայց Միջնեկ արջի՝ չկա,- մտածում էր Սեդրակը,մի տեսակ, ճիշտ չի»։
Մի քանի օրից Սեդրակը միայնակ գնաց որսի՝ նա արդեն լավ որսորդ էր ու գիտեր իր անելիքը․․․
Հանկարծ, ծառի տակ նա մի կենդանու տեսավ, որին նախկինում երբեք չէր տեսել։
Սեդրակը նստեց ծառի ճյուղին, բացուխուփ արեց կլոր-կլոր աչքերը, ինչպես դա անում են բոլոր բվերն ու հարցրեց․
-Դու ո՞վ ես։
-Ես արջն եմ,- պատասխանեց կենդանին։
-Միջնեկ Արջն ե՞ս,- ուրախացավ Սեդրակը։
-Միջնե՞կ,- մտածելով ասաց արջը,- Երևի… ես ունեմ ավագ եղբայր և ունեմ կրտսեր եղբայր, նշանակում է՝ ինքս՝ միջնեկն եմ։
-Իսկ դու համաստեղությու՞ն ես,- ոգևորվեց հետաքրքրասեր Սեդրակը։
-Համաստեղությու՞ն,- չհասկացավ արջը,- չէ, ես համաստեղություն չեմ, ես արջ եմ։
Նրանք մի քիչ լռեցին․․․

Ցուցադրել ավելի
Back to top button