Գաբրիել Գարսիա Մարկեսը ծնվել է 1927 թ. մարտի 6-ին Կոլումբիայում։ Սովորել է Կոլումբիայի ազգային համալսարանում՝ իրավագիտության բաժնում։ Սակայն, գրականությունն ու սերն առ այն հաղթում են և ի վերջո, Գաբռրիելն ընտրում է գրողի ուղին։ Մեծանուն գրողի ծննդյան օրն առաջարկում ենք վերհիշել նրա գրքերից հատվածներ և մեջբերումներ։
Հասարակության կյանքի համար գլխավորը՝ դա վախը կառավարել կարողանալն է, ամուսինների կյանքի համար գլխավորը՝ դա ձանձրույթը վերահսկելն է:
Հեշտ ձեռք բերված երջանկությունը չի կարող երկար տևել:
Մարդիկ սխալ են վարվում, երբ մտածում են, որ սկսում են չսիրել, երբ ծերանում են: Հակառակը` նրանք ծերանում են, որովհետև դադարում են սիրել:
Հնարավոր է` Աստված ցանկանում է, որ մենք հանդիպենք ոչ այն մարդկանց, քանի դեռ չենք հանդիպել այն միակին, որպեսզի երբ դա, վերջիվերջո, տեղի ունենա`մենք երախտապարտ լինենք:
Գրականությունը մարդկանց ծաղրելու համար ստեղծված լավագույն զվարճանքն է։
Ժամանակն իր ընթացքում նույնպես խոչընդոտների է բախվում և վթարի ենթարկվում, այդ պատճառով էլ ժամանակի մի կտոր կարող է անջատվել ու հավերժ մնալ որևէ սենյակում։
Աշխարհի վերջը կգա այն ժամանակ, երբ մարդիկ, գրքերն ապրանքատար վագոնները բարձած` կսկսեն երթևեկել առաջին կարգի վագոններով:
Պետք է ականջալուր լինել այն երեխային, ով ժամանակին դու ես եղել և ով դեռևս գոյություն ունի քո ներսում: Եթե մենք լսենք նրան, ապա մեր աչքերը կրկին կշողան: Եթե մենք չկորցնենք կապը այդ երեխայի հետ, չի կտրվի նաև կապը կյանքի հետ:
Ժպտա, հաճույք մի պատճառիր դժբախտությանը