Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կապանի և Գորիսի բժշկական կենտրոններ:
Ինչպես հայտնում են նախարարությունից, աշխատանքային այցի շրջանակում նախարարին ներկայացրել են բժշկական կենտրոնների նյութատեխնիկական հագեցվածությունը Քննարկվել են նեղ մասնագետների ներգրավման, նաև մասնագետների փոխանակման հարցերը: Նախարարն անդրադարձել է COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակին:
Կապանի բժշկական կենտրոնը հանրապետությունում գործող COVID կենտրոններից մեկն է, որն այսօր էլ աշխատում է ամբողջ ծավալով ու պատրաստ է համավարակի նոր ալիքին: