Սասեքսի դքսուհին ՝ արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, բրիտանական թագավորական ընտանիքին մեղադրել է դաժանության և ռասիզմի մեջ:
Օփրա Ուինֆրային տված հարցազրույցում Մեգանն ասել է՝ իրեն ցնցել են իր հղիության ընթացքում ապագա երեխայի մաշկի գույնի վերաբերյալ բավականին բաց քննարկումները: Նա նաև ասել է, որ ինքը «ինքնասպանության մտքեր» է ունեցել:
«Երբ հղի էի, երկար խոսակցություններ կային, օրինակ, որ երեխան պահպանություն չի ունենա, որ տիտղոս նրան չի տրվի, և ակտիվորեն քննարկվում էր, թե որքան մուգ կարող է լինել նրա մաշկը:
Ես սարսափելի ամաչում էի և վախենում էի խոստովանել Հարրիին, քանի որ հասկանում էի, թե որքան կարևոր է նրա համար ընտանիքը, մանավանդ մանկության տարիներին կրած կորստից հետո»:
Հարրին աջակցել է կնոջը. «Մենք շատ մտերիմ ընկերներ ունենք, որոնց վրա կարող էինք հույս դնել, իսկ ընտանիքում հիմնական միտքն էր՝ ձեւացնել, թե ամեն ինչ լավ է և ոչինչ պետք չէ փոխել»:
Արքայազնը շեշտել է, որ հենց փոխըմբռնման և աջակցության բացակայությունն էր, որ որոշել են հրաժարվել թագավորական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից:
Այս պահին Մեգանն ու Հարրին սպասում են իրենց երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն: Նրանք ապրում են Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում: