Տեսանյութեր

Անահիտ Ադամյանը փայլուն հանդես եկավ մեծահասակների «Արի միասին» երաժշտական շոուում

Մանկական «Նոր ալիք»-ի եւ «Արի միասին»-ի մանկական տարբերակի հաղթող Անահիտ Ադամյանը փայլուն է հանդես եկել մեծահասակների «Արի միասին» շոուում:

Ճանաչված դերասան Աշոտ Ղազարյանի թոռը ՝ Անահիտ Ադամյանը, ռուսական «Արի միասին» երաժշտական ​​շոուում հավաքել է 88 միավոր՝ 100-ից:

Մրցույթի կանոնների համաձայն, կատարողները գնահատվում են ժյուրիի հարյուր անդամների կողմից, որը ղեկավարում է երգիչ Սերգեյ Լազարևը: Հաղորդավարը Նիկոլայ Բասկովն է:

Ելույթից առաջ ժյուրին նշել է, որ երգչուհին շատ երիտասարդ է: Նաև հիշել է նրա ելույթը իր կրտսեր եղբոր ՝ Բորիսի հետ՝  մանկական «Արի միասին»-ում, և նրանց հաղթանակը:

Ցուցադրել ավելի
Back to top button