Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Աղջիկն ու սրինգը

Պաուլո Կոելիո


Մի աղջիկ կար: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց ,նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Սակայն, մի օր, մարդիկ սկսեցին պատմել նրան էն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ էնպես չի, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ երբ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
-Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, — հարցրեց աղջիկը:
-Ոչ թե ես չեմ ուզում նվագել, այլ դու այլևս չես ուզում լսել ինձ, — տխուր պատասխանեց սրինգը:


Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
-Մի տխրիր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
-Այո, — ասաց աղջիկըափով սրբելով արցունքները: -Դե՛, ուրեմն, կենտրոնացի՛ր: Քո առջև կբացվեն երկու աշխարհ. Աշխարհ ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պիտի ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը՝ քո աչքերով, ապա, հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես․․․․

Ցուցադրել ավելի
Back to top button