Լուրեր

Ֆինանսական աջակցություն՝ Արցախի 5564 աշխարհազորայինների ընտանիքներին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի մշտական ուշադրության և հոգածության կենտրոնում  են Արցախի ու արցախցիների սոցիալական խնդիրները: 

Իր աջակցության ծրագրերի շրջանակում Հիմնադրամը միանվագ ֆինանսական աջակցություն կտրամադրի  պատերազմին մասնակցած արցախցի 5564 աշխարհազորայինների ընտանիքներին: Սոցիալական աջակցության այս ծրագիրը կօգնի առժամանակ հոգալ  նրանց ընտանիքների կենսական պահանջները։

Արցախյան 44 -օրյա պատերազմի ընթացքում, Պաշտպանության բանակի հետ միասին, աշխարհազորը կամավորական սկզբունքով անձնվիրաբար լծվել է Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:

Ծրագրով  Հիմնադրամն ընդհանուր առմամբ աշխարհազորայինների ընտանիքներին կհատկացնի 1 մլրդ 112 մլն 800 հազար դրամ գումար, որը կփոխանցվի «Արցախփոստ»-ի միջոցով:

Հիմնադրամը շարունակելու է աջակցել մեր նվիրյալներին՝ իրականացնելով տարատեսակ ծրագրեր, որոնք կօգնեն նրանց հնարավորինս շուտ վերադառնալ բնականոն կյանքի:

Ցուցադրել ավելի
Back to top button