Երուսաղեմի հայկական պարտեզում հայտնաբերվել են արժեքավոր գտածոներ

Երուսաղեմի հայկական այգում վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են կարևոր գտածոներ: Այս մասին տեղեկացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի անշարժ գույքի վարչության պետ, սրբազան հայր Բարեթ Երեցյանը:
Գտածոներն ավելի մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունեն:
Հայտնաբերված նմուշների շարքում կա մի մեծ խաչքար, որի ներքևում հայերենով գրված են «Տեր Հիսուս, հիշիր…» բառերը:


Խաչքարն ինքնին ունի մանրաքանդակ փորագրություն՝ ծաղկած հայկական խաչի և խաղողի փորագրությամբ: Խաչքարը կարող է 12-րդ դարի լինել։
Հայտնաբերվել են նաև խճանկարային սալիկներ:
«Հուսով ենք, որ մանրակրկիտ պեղումները կբացահայտի էլ ավելի մեծ մակերևույթ: Դատելով ոճից՝ կարծես այն բյուզանդական դարաշրջանից է»,-ասել է հայր Բարեթ Երեցյանը:
Խճանկարները տեղակայված են շենքերի մնացորդներում, որոնց թվագրումը դեռ հայտնի չէ:
Խճանկարների, շենքերի և խաչքարի հայտնաբերումն էլ ավելի արժեքավոր են, քանի որ Անեստաս Վարդապետը՝ իր 7-րդ դարի աշխատությունների մեջ թվարկել է Սուրբ Երկրի բազմաթիվ հայկական եկեղեցիներ, մատուռներ և վանքեր, որոնցից շատերը մեզ հայտնի չեն:

Հնարավոր է, որ այս հայտնագործությունն ավելի մեծ լույս սփռի Սիոն լեռան հայկական եկեղեցիների ու մատուռների վրա:
Հայտնաբերվել են նաև բյուզանդական և (կամ) մամլուքյան ժամանակաշրջանի պղնձե մետաղադրամներ:
«Մի բան պարզ է, այն է, որ պատեզը Երուսաղեմում վաղ հայկական ներկայության և երկրպագության վկայություն է»,-ասել է հայր Բարեթ Երեցյանը: