Լուրեր

Երեխաները հնարավորություն կունենան ոչ ֆորմալ կրթություն ստանալու. Դարբնիկում բացվեց «Կամուրջ» սենյակ-անկյուն

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը Հայաստանի Հանրապետության մարզերում իրականացնում է Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր՝ հանուն կրթական հավասարության և երիտասարդների առաջնորդական, մասնագիտական կարողությունների զարգացման:

Ծրագրի շրջանակներում օրերս Արարատի մարզի Դարբնիկ համայնքի Ժորա Եսայանի անվան միջնակարգ դպրոցում կայացել է «Կամուրջ» սենյակ-անկյունի բացման արարողությունը, որին ներկա են եղել մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Հասմիկ Գասպարյանը, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի, «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության և « Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչները, աշակերտներ, համայնքի բնակիչներ:

Աշակերտների կողմից թեմատիկ պատկերներով նկարազարդված սենյակը ծառայելու է որպես ոչ ֆորմալ կրթության և հնարավորությունների զարգացման հարթակ՝ տեղացի, ինչպես նաև Արցախի Հանրապետությունից տեղահանված երեխաների համար դառնալով ընթերցանության, ինտելեկտուալ խաղերի, ֆիլմերի դիտման, քննարկումների և այլ միջոցառումների կազմակերպման յուրահատուկ միջավայր:

Ինչպես նաև՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալության, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից դպրոցին տրամադրված պլանշետների միջոցով և ուսուցիչ-առաջնորդների օգնությամբ աշակերտները կներգրավվեն նաև վիքիխմբակում՝ սովորելով գրել և խմբագրել հոդվածներ Վիքիպեդիայում:

Ցուցադրել ավելի
Back to top button