Լուրեր

Մարալ Նաջարյանին գերությունից ազատելու գործում միջնորդի դեր է ստանձնել Վալենտինա Մատվիենկոն. Միրզոյան

Մարալ Նաջարյանին գերությունից ազատելու գործում միջնորդի դեր ստանձնած ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատրաստվում է շնորհել ԱԺ պատվո մեդալ։ Այս մասին Միրզոյանը գրել է ֆեյսբուքի իր էջում․

«Մեր հայրենակցուհի Մարալ Նաջարյանը ազատվեց ադրբեջանական գերությունից և արդեն գտնվում է Լիբանանում։ Այս կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով արձագանքեց Տաթև Հայրապետյանի կողմից նախաձեռնած ԱԺ բոլոր կին պատգամավորների նամակին և անձամբ իմ խնդրանքին՝ միջնորդի դեր ստանձնել Մարալին օր առաջ ազատելու գործում։ 

Պատրաստվում եմ ԱԺ խորհրդին առաջարկել տիկին Մատվիենկոյին շնորհել ԱԺ պատվո մեդալ։ Լիահույս եմ, որ մեր գործընկերների հետ համատեղ ջանքերը թույլ կտան օր առաջ վերադարձնել բոլոր ռազմագերիներին և գերեվարված անձանց»,- ասված է ԱԺ նախագահի գրառման մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button