Լուրեր

Ստեփանակերտի քաղաքապետարանը կկառուցի Եղբայրական գերեզմանոցի նոր հատվածը

Ստեփանակերտի քաղաքապետարանը նախաձեռնում է կառուցել Եղբայրական գերեզմանոցի նոր հատվածը, որտեղ ննջում են 44-օրյա պատերազմի զոհերը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ստեփանակերտի քաղաքապետարանը։

«Քաղաքային իշխանությունների այս որոշումը պայմանավորված է մեր սուրբ նահատակների ընտանիքներին ֆինանսական ծանրաբեռնվածությունից ազատելու նկրտումով: Բացի դրանից՝ յուրաքանչյուրիս պարտքն է փայփայել մեր տղաների անմար հիշատակը և նեցուկ կանգնել նրանց հարազատներին:

Նաև տեղեկացնում ենք, որ շինարարությունը ընթանալու է փուլային տարբերակով և անպայման քննարկվելու ու հաշվի են առնվելու զոհվածների ընտանիքների նկատառումները տապանաքարերի, նկարների և այլ նրբությունների վերաբերյալ: Ակնկալում ենք քաղաքի ողջ բնակչության աջակցությունն այս հիրավի նվիրական ծրագրի կյանքի կոչման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button