Կրկեսի հայ դերասաան, մնջկատակ, ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935թվականի մարտի 15-ին Մոսկվայում:
Մինչև իր կյանքը կրկեսին նվիրելը Ենգիբարյանը փորձել է մի քանի այլ մասնագիտություններ: Ընդունվել է Ձկնային տնտեսության ինստիտուտ, կիսատ թողել, ընդունվել ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ և դարձել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ: Մարզական բազմաթիվ հաղթանակներից հետո Լեոնիդ Ենգիբարյանը 1955 թվականին՝ Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվելուց հետո, ընդունվում է կլոունադայի բաժին:
Գաղտնիք չէ, որ Ենգիբարյանը շատ էր գրում: Առաջարկում ենք կարդալ նրա ստեղծագործություններից <<Սովորականն անսովոր է>> պատմվածքը:
Գարնանը Գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև։―Ես ամենա-ամենան եմ,― ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված դառնալ, նույնիսկ ամենա՜֊ամենա՜ն… Նրա առջև ահռելի անտառն էր, հետո դաշտ էր, հետո էլի անտառ և էլի դաշտ, գյուղ, ու լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ աշխարհում, որում այդքան հեշտ է թռվռալ, որովհետև այն հոսելի է։Ու որպեսզի գետակը չմեռնի ու կարողանա հասնել գեղեցի՜կ կապույտ ծովին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժ լինի ու թափվի ներքև, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը…―Ոչ,― մտածեց Գետակը,― ես ամենաանսովորն եմ: Եվ թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես աննկատ խառնվեց նրան ու նրա հետ միասին հանգիստ լողաց դեպի Ծո՜վը…Իսկ նա, մեծահոգի, նույնիսկ չնկատեց էլ դա․․․Գետը քաշում էր նավեր, լույս էր տալիս, ձկներին էր փաշտպանում ձկնորսներից ու կատուներից…Քիչ հոգս չուներ։Այդպես անցավ գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց.―Ես ամենաանսովորն եմ, ես հասա Ծովի՜ն:Բայց հանկարծ տեսավ, որ շատ կան այդպիսի «անսովորներ», որ թաքնվել էին Գետի մեջ․․․Իսկ բոլոր կամուրջները, առափնյա հատվածները ու այլ պարգև֊պատիվները մարդիկ տվեցին Գետին, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական…Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…