Լուրեր

«Երևանի 2800-ամյակի» անվան այգուց գողացել են նավակով տղայի բրոնզաձույլ արձանը

«Երևանի 2800-ամյակի» անվան այգուց գողացել են նավակով տղայի բրոնզաձույլ արձանը: ՀՀ ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այգին Միքայել և Կարեն Վարդանյանների նվերն է երևանցիներին Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ: Այն կառուցվել է 2018-2019 թթ. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Նախագծի հիղինակը Կարեն Վարդանյան է:

Այգում տնկվել է  70 տեսակի 250 ծառ, տեղադրվել են 2800 շիթ ունեցող շատրվաններ, բրոնզաձույլ 7 արձաններ, 7 տեսակի գրանիտե քարերով կառուցվել է հին հայկական գորգերի զարդանախշերով 5,420 քմ սալահատակ:

2019 թ-ի մայիսին համացանցում տարածված տեղեկությունը, թե վնասվել է «Նավակով տղա»-ի արձանը, ոստիկանությունը հերքել էր՝ պարզաբանելով, թե  նորաբաց այգու արձանը վնասելու դիտավորություն չի եղել։

Այս տարի հունվարին էլ գողացել էին Երևանի Սիրահարների այգում տեղադրված բանաստեղծ Գևորգ Էմինի հուշարձանի մոտ գտնվող կատվի արձանը:

Ցուցադրել ավելի
Back to top button