Թատրոնը երեխաների աչքերով. գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես օպերային թատրոնում

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Թատրոնը երեխաների աչքերով» գեղանկարչական աշխատանքների մրցույթի արդյունքների ամփոփումը։ Թատրոնի երկրորդ հարկի ճեմասրահում ներկայացվել են դեռևս 2020 թվականի հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված առցանց մրցույթի աշխատանքները։ Մրցույթը նպատակ ունի համավարակի ընթացքում հնարավորինս մեծացնել երեխաների հետաքրքրությունը օպերային և բալետային արվեստների նկատմամբ։
Առաջին մրցանակին արժանացել են Վարդգես Մկրտչյանը (11 տ.) և Արմինե Ավետիսյանը (12 տ.):
Երկրորդ տեղի մրցանակը տրվել է Սերժ Իշխանյանին (11 տ.):
Երրորդ տեղի մրցանակին արժանացել է Նարե Իսահակյան (13 տ.):
Բացի այդ թատրոնի կողմից սահմանվել են հատուկ մրցանակներ հետևյալ մասնակիցների համար՝ Խոսրով Գևորգյան (9 տ.), Վահե Սահակյան (10 տ.), Յանա Խաչատրյան (12 տ.), Սարգիս Նալբանդյան (13 տ.), Մերի Խաչատրյան (13 տ.), Ելենա Եփրեմյան (4 տ.)։
«Թատրոնը երեխաների աչքերով» ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլ։
Մրցույթի առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցները և նրանց ծնողները հնարավորություն են ունեցել ներկա գտնվելու Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» մանկական բալետային ներկայացմանը։