Ֆրանսիական «The Voice» հեռուստանախագծի կույր լսումներում Անահիտ Բոյաջյանը շաբաթ երեկոյան ներկայացրել է «Հինգալա» երգը՝ երկլեզու տարբերակով: ժյուրիի բոլոր անդամները շրջվել են: Դուդուկի հնչյուններով ուղեկցվող նրա ձայնը հուզել է ժյուրիին:
«Այս երգը կամուրջ է իմ արմատների երկրի՝ Հայաստանի եւ Ֆրանսիայի՝ այն երկրի միջեւ, որտեղ ծնվել եմ»,- նշել է 25-ամյա Անահիտը՝ երգը կատարելուց հետո: