Լուրեր

Forbes-ի՝ լավագույն ստարտափ-գործատուներ ցանկում ընդգրկվել է նաև հայկական Picsart-ը

Forbes-ը ցուցակագրել է պանդեմիայի ժամանակ հաջողած ստարտափներին՝ հաշվի առնելով այս իրավիճակում գործատուի հեղինակությունը, աշխատողների գոհունակությունը և մասնագիտական աճի հնարավորությունը:

Պարբերականը գրել է՝ <<Ստարտափներն առավել հայտնի են նրանով, որ աշխատողներին առաջարկում են միջինից բարձր աշխատավարձեր, աշխատանքային լավ պայմաններ և այլն: Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ այս ամենը դառնում է անհնար պանդեմիայի ժամանակ: Մեր ցուցակում ներկայացված 500 ստարտափները՝ վիրտուալ դասերը, խաղերը և աջակցության կենտրոնները դարձրել են առանցք՝ անցնող մեկ տարվա ընթացքում>>:

Հայկական Picsart-ը 93-րդն է հեղինակավոր ամսագրի ցուցակում:

Աղբյուրը՝ Forbes

Ցուցադրել ավելի
Back to top button