Լուրեր

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հայտարարությունը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է տարածել մարտի 15-ին տեղի ունեցած նիստի մասին: Հայտարարությունում նշվում է, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստն անցել է կառուցողական մթնոլորտում, և հոգաբարձուների խորհուրդը վստահություն է հայտնել, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել։

«Որոշվեց հոգաբարձուների խորհրդի անդամներից ստեղծել աշխատանքային խումբ, որը կաշխատի միջազգային աուդիտորական ընկերության և ներգրավված այլ կողմերի հետ՝ պատերազմի ընթացքում հավաքագրված և օգտագործված գումարների ուսումնասիրության նպատակով։

Հոգաբարձուների խորհուրդը հետամուտ կլինի, որպեսզի փարատվեն հավաքագրված գումարների օգտագործման հետ կապված բոլոր կասկածները և ապահովվի հանրության վստահությունը։ Հոգաբարձուների խորհուրդը ևս մեկ անգամ իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ Հայաստանին և Արցախին ցուցաբերվող շարունակական աջակցության և նվիրվածության համար»,- ասվում է հայտարարությունում:

Ցուցադրել ավելի
Back to top button