Լուրեր

Հայաստանը կմասնակցի ATM Dubai 2021 միջազգային ցուցահանդեսին

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն Զբոսաշրջության 2021 թվականի ծրագրի շրջանակներում Հայաստանի զբոսաշրջային արդյունքի ճանաչելիության բարձրացման նպատակով ապահովելու է Հայաստանի պետական տաղավարով մասնակցությունը ATM Dubai 2021 միջազգային ցուցահանդեսին, որը ներգնա և արտագնա զբոսաշրջության առաջատարն է միջին արևելքում։

27 տարվա ընթացքում ամենամյա ցուցահանդեսի՝ Դուբայի Աշխարհի առևտրային կենտրոնի (World Trade Center) մեկ հարկի տակ բազմաթիվ այցելուներին և գործընկերներին են ներկայացվել աշխարհի զբոսաշրջային արդյունքներն ու ուղղությունները։

Այս տարի ցուցահանդեսը տեղի կունենա 2021թ․ մայիսի 16-19-ը Դուբայում, իսկ մայիսի 24 –26-ը՝ վիրտուալ հարթակում։

«Եթե հետաքրքրված եք մասնակցելու ATM Dubai 2021 ցուցահանդեսին, խնդրում ենք լրացնել նախնական գրանցման հայտը https://form.jotform.com/210753491467460 Զբոսաշրջության կոմիտեի աշխատակիցները կապ կհաստատեն ձեզ հետ՝ մասնակցության վերաբերյալ հետագա մանրամասները հաղորդելու համար։ 

Ցուցահանդեսին հայկական պաշտոնական տաղավարով մասնակցությունն իրականացվում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից և սուբսիդավորվում Զբոսաշրջության 2021 թվականի ծրագրի շրջանակում»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

Ցուցադրել ավելի
Back to top button