Մեր հայրենակիցներ Մեդլին Շարաֆյանը և Սև Օհաննանը Օսկարի 93-րդ մրցանակաբաշխության 23 անվանակարգերի հավակնորդների ցանկում են: Այս առթիվ ֆեյսբուքում նրանց հաջողություն է մաղթել «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը:
«Մեկ անգամ ևս շնորհավորենք հոն մերոնց` Օսկարում գրանցած 2 մեծ հաջողության համար։
Պիքսարի «Որջը»` Մեդլին Շարաֆիանի 6-րոպեանոց ձեռակերտ անիմացիան, Օսկարի «լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերի» անվանանակարգում է` «Կոկո»–ի և «Արջուկների» (We Bare Bears, 2014-2017) վրա աշխատելուց հետո ճագարները (Burrow) Շարաֆիանին բերեցին արդեն մեծ «ինքնուրույն» հաջողություն։
Սև Օհանիանի կարիերան էլ դե ընդհանրապես բողոքելու տեղ չի տալիս, ինձ առանձնահատուկ դուր եկած «Որոնումը» (Searching, 2018)–ից բացի հազար ու մի փոքր ու մեծ հաջողություն` է’լ Hulu-ի համար «Run»-ը, Ռայան Քուգլերի «Ֆրութվեյլ» կայարանը» , է՛լ գալիք «Քրիդ»–ի շարունակությունը կամ «Space jam»–ի ռեմեյքը թագավոր ախպեր Լեբրոն Ջեյմսով։
Իսկ մինչ այդ` ամերիկյան սև հովազ – ձախական ակտիվիստ Ֆրեդ Հեմփթոնի մասին պատմող «Հուդան և սև մեսիան» ունի Օսկարի 6 անվանակարգ: Իսկ ամենը սկսել էր 2008–ից ` «Իմ մեծ չաղ հայկական հարսանիքից»:
Արդեն իսկ մեծ հաջողության ներքո` հաջողությու՛ն մեր հայդստերն ու հայորդուն»,- գրել է նա:
Թեկնածուների ամբողջական ցուցակի համար կարելի է այցելել Օսկարի պաշտոնական կայք ՝ www.oscar.com: Ցանկը հրապարակվել է մարտի 15-ին: