Լուրեր

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում հյուրընկալել են ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտներին

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում հյուրընկալել են ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ Պոլիտեխնիկ-ի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներին՝ մասնագիտական կողմնորոշում ստանալու նպատակով:

Աշակերտներն՝ ուսուցիչ Արուսյակ Մադոյանի ուղեկցությամբ, հանդիպել են ՎՏԿ աշխատակիցների հետ, ծանոթացել կենտրոնի և կենտրոնում գործող ինժեներական լաբորատորիայի գործունեությանը, իրականացվող կրթական ծրագրերին:

Այցի շրջանակում աշակերտները հնարավորություն են ունեցել նաև ծանոթանալու ամերիկյան TOUGHBUILT ARMENIA LLC ընկերության գործունեությանը: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, կարևորվել է ճարտարագիտական կրթությունը և, շարունակական կրթության պարագայում, այս և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում գործող այլ ընկերություններում աշխատանքի հեռանկարները։

Ցուցադրել ավելի
Back to top button