Լուրեր

Քաղաքային նոր կոմպակտ ավտոբուսների լուսագրերն արդեն հայերեն են

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանի վրա, որ քաղաքային նոր կոմպակտ ավտոբուսների լուսագրերն արդեն հայերեն են:

Նա նաև տեղեկացրել է, որ նոր ավտոբուների մատակարարման հետ կապված խնդիրեն կան: «Քանի որ հայտարարել էինք, որ մեկ-երկու շաբաթը մեկ հաճախականությամբ նոր շարժակազմով շահագործվող երթուղիներ կունենանք, հարկ եմ համարում տեղեկացնել, որ ժամկետները փոքր-ինչ հետաձգվում են ավտոբուսների մատակարարի՝ ռուս-վրացական սահմանին ունեցած բարդությունների հետ կապված։ Վերին Լարսի անցակետում, ինչպես հայտնի է, մեծ հերթեր են, եւ մեր կոմպակտ ավտոբուսների կոնտեյներները եւս այդ հերթի մեջ են։ Հուսանք, որ հնարավորինս շուտ սահմանը կթեթեւանա ու նոր գծեր կշահագործվեն»,- գրել է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button