Լուրեր

Ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող վարկանիշային մրցաշարում հայ ըմբիշները դուրս են եկել եզրափակիչ՝ միևնույն ժամանակ ապահովելով Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի վարկանիշ։

Արսեն Հարությունյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 10։2 հաշվով հաղթել է բելառուս Վլադիսլավ Ադրևեին։ Քառորդ եզրափակչում Հարությունյանը 10։5 հաշվով հաղթել է Բեկա Բուջիաշվիլուն, իսկ եզրափակչի ուղեգրի համար պայքարում պարտության է մատնել Անդրեյ Յացենկոյին (Ուկրաինա)՝ 10։0։

Վազգեն Թևանյանը որակավորման փուլում պարտության է մատնել Բուլղարիայի ներկայացուցիչ Վլադիմիր Դուբովին՝ 11։0։ 1/8 եզրափակչում Թևանյանը 7։5 հաշվով հաղթել է Նյուրգուն Սկրայբինին (Բելառուս), քառորդ եզրափակչում 6։4 հաշվով պարտության է մատնել Օլիմպիական չեմպիոն Վլադիմեր Խինչեգաշվիլուն (Վրաստան), իսկ կիսաեզրափակչում հաղթել է Մագոմեդմուրադ Գաջիևին (Լեհաստան)՝ 4։2։

Մրցաշարի եզրափակիչ գոտեմարտերը կայանալու են վաղը։

Այժմ Հայաստանն Օլիմպիական խաղերի 6 ուղեգիր ունի․ ավելի վաղ ուղեգրեր էին նվաճել բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button