Հայրիկի դասերը

Մտքեր սնոտիապաշտների բառարանից. Հայրիկի դասերը

Ես՝ հայրիկ Քրիստ Մանարյանն եմ։ Մեր հաղորդաշարում մենք զրուցում ենք ամենատարբեր թեմաների շուրջ։ Էսօր, սիրելի հայրիկներ, միտք ունեմ խոսելու սնոտիապաշտությունից։
Եթե ինձ հարցնեք, էսպես կբնութագրեմ սնոտիապաշտությունը՝ անհարկի կախվածություն ամեն կարգի ավելորդություններից ու անգամ չարդարացված վախ՝ դրանց հանդեպ։


13 թիվը, ճանապարհդ կտրած սև կատուն, եկեղեցում վառած մոմի հանգելը քամու հոսանքից․․․․ և այլն, օրինակները շատ են։ Ոմանք ունեն իրենց, առանձին, էսպես ասած՝ «սեփական արտադրության» վախերը, օրինակ՝ փողոցում, ասֆալտի վրա եղած ճաքին ոտք չդնելը, ձախ ոտքով մահճակալից չիջնելը, սեղանի սուր անկյունի առջև չնստելը, ուրբաթ օրը ամսի 13-ին զգուշավոր լինելը, անգամ՝ կենտ թվով երթուղային տրանսպորտից չօգտվելը և նույնիսկ, պատկերացրեք՝ կեսգիշերից հետո հայելու մեջ չնայելն ու գերեզմանատան տարածքից հեռախոսազանգեր չանելը։


Ասել, որ նման վարքագիծը շատ է խանգարւմ հասուն մարդուն ապրել, երևի, ճիշտ չի լինի։ Բայց այնուհանդերձ երևույթը կա։ Իհարկե կարելի է վերլուծել, թե կոնկրետ վախը, ֆոբիան ինչպես է առաջացել ժողովրդի ընկալման մեջ, ինչպե՞ս, ի՞նչ հանգամանքներում է իր տեղը գտել ու ամրագրել, բայց որպես կանոն բացաատրություններն էնքան էլ համոզիչ չեն դրանցով տառապողների համար։
Ամսի 13-ին, ինչպե հայտնի է, ընկավ սուրբ Սոֆիայի տաճարը։ Վախը 13 թվի հանդեպ պայմանավորված է հենց դրանով։ Բայց դա վաղուց արդեն դարձել է ոչ ավել, ոչ պակաս՝ համաշխարհային ֆոբիա։ Էն աստճան, որ դուք երբևէ չեք տեսնի 13 համարը կրող մրցարշավային ավտոմեքենա, իսկ շատ ու շատ զարգացած, արևմտյան երկրների հյուրանոցներում և գրասենյակներում չեք գտնի 13-րդ հարկ, այն պարզապես չկա։ Իրականում իհարկե կա, բայց 12-րդից հետո, անմիջապես, գալիս է 14-երորդը։


Անձամբ ես գտնում եմ, որ էդ ամենն իսկապես ավելորդապաշտություն է, բայց որքան էլ, ասենք, պատմես նման տրամադրվածություն ունեցողին, որ նույն 13 թիվը խիստ նպաստավոր է եղել Երկրորդ Համաշխարհայինի օրերին խորհրդային բանակի ռազմածովային ուժերի համար, բերելով նրանց շռնդալից հաջողության՝ չուզողը ձեր փաստարկներին միևնույն է՝ականջ չի կախի։


Ասածս էն է, որ եթե սնոտիապաշտությունը, ավլրդապաշտություններն էդպես անհրաժշտ են անհատի կյանքում և տալիս են նրա հոգուն հարմրավետութան, ապահովության զգացում՝ թող լինեն։ Սակայն երբ դրանք սկսում են խանգարել մարդուն ապրել՝ պետք է ներքին ուժ գտնել, սեփական վարքագիծը վերանայելու։
Իմ ընկերներից մեկը, տարիներ առաջ, բաց թողեց օդանավի թռիչքը, բորտային համարում կոնկրետ թվի առկայության պատճառով։ Անհարմարություններ կրեց, փող կորցրեց թռիչքի օրն ու տոմսը փոխելով, մի ավելորդ գիշեր անցացրեց հյուրանոցում, հետագայում համոզվեց, որ տվյալ ինքնաթիռն առանց իրեն առոք-փառոք տեղ է հասել, բայց միևնույնն է՝ սեփական հայացքներն ու մոտեցումը չփոխեց։

Ցուցադրել ավելի
Back to top button