Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Կովերն ու Քամին

Մարգագետնի սաղարթախիտ ծառերի տակ, մի անգամ, պառկել էին կովերը։ Նրանք խոտ էին որոճում, իսկ շուրջը զբոսնում էր Հարավային Քնքուշ Քամին։ Եվ կովերը շատ լավ էին իրենց զգում, շատ տաք էր ու հաճելի։
-Ինչ լավն է էս Քամին,- խոսում էին նրանք իրար մեջ, խոտ որոճալով,- Մի որեւէ բան նվիրենք նրան։ Բայց ի՞նչ…


-Ես գիտեմ, թե՝ ինչ,- ասաց մի կարմիր կով,- եկեք մի տաք մուշտակ գնենք նրա համար, որպեսզի կարողանա պաշտպանվել Հյուսիսային Ցուրտ Քամուց։
-Չէ՜, չէ՜, ավելորդ բան ա,- առարկեցին մյուս կովերը։
-Ավելի լավ է մի էսպիսի բան անենք,- ասաց ճերմակ, սեւ խալերով կովը,- Մեր եկեղեցու տանիքին նստած եւ քամու ուղղությունը ցույց տվող Աքաղաղին խնդրենք, որ Հյուսիսային Ցուրտ Քամին փչելուն պես ինքն էլ անմիջապես շրջվի հակառակ կողմը։ Հենց որ նրան շրջված տեսնի, Հյուսիսային Ցուրտ Քամին էլ կշրջվի ու կսուրա հետ, դեպի Հյուսիսային Բեւեռ։ Իսկ մեր սիրելի Հարավային Քամին ընդմիշտ կմնա մեզ հետ։


-Հիանալի միտք է,- համաձայնեցին բոլոր կովերը։
Եվ նրանք տանիքի վրայի Աքաղաղին, որին գիտնականներն անվանում են «հողմնացույց», ասացին․
-Սիրելի Աքաղաղ, մենք քեզ շատ ենք խնդրում, Հյուսիսային Քամու գալուն պես, ի՞նչ կլինի, անմիջապես շրջվի դեպի հյուսիս, եւ ոչ թե դեպի հարավ, որպեսզի նա հետ գնա։
-Լավ, կփորձեմ,- պատասխանեց Տանիքի Վրայի Աքաղաղը․․․

Ցուցադրել ավելի
Back to top button