Լուրեր

FIFA-ն Մխիթարյանին ընդգրկել է Աշխարհի առաջնությունում խաղալու արժանի 10 աստղերի ցանկում

Հայաստանի Ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է FIFA  կազմած տասը ֆուտբոլիստների ցանկում, որոնք արժանի են խաղան Աշխարհի առաջնությանը։

Դորտմունդի «Բորուսիայի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» հարձակվողական ոճի կիսապաշտպանը ՝ Հենրիխ Մխիթարյանը, A սերիայի այս մրցաշրջանի լավագույն խաղացողներից մեկն է եղել, գրում է FIFA- ն:

Հայաստանը երբեք չի մոտեցել խոշոր մրցաշար դուրս գալուն, բայց նրանք հինգ խաղում անպարտելի են և որոշ տպավորիչ արդյունքներ են գրանցել ՈՒԵՖԱ-ի ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում, ինչպիսիք են Հունաստանում 3-2 հաշվով հաղթանակը և Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ 4-2 հաշվով հաղթանակը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագը՝ Հենրիխ Մխիթարյանը, հանդես է գալիս «Ռոմա» իտալական ակումբում որպես կիսապաշտպան՝ խաղալով 77 համարի մարզաշապիկով։ Հենրիխը խաղացել է եվրոպական բարձրագույն ակումբներում՝ հանդիսանալով «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» (2016-2018) ֆուտբոլիստ, ուր նա 2017 թվականի Եվրոպայի լիգայի եզրափակչում դարձել է գոլի հեղինակ՝ դրանով իսկ դառնալով եվրոպական խոշոր գավաթ նվաճած առաջին հայ ֆուտբոլիստը։

2013-2016 թվականներին նա հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայի» կազմում և 2015-2016թթ․ մրցաշրջանում ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն ֆուգբոլիստ՝ 52 հանդիպումներում դառնալով 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ։

Նա նաև խաղացել է Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013) և Դոնեցկի «Մետալուրգում» (2009–2010)։ «Փյունիկում» (1995-2006) Մխիթարյանը հանդես է եկել նախ երիտասարդական հավաքականի կազմում, իսկ 17 տարեկանում՝ արդեն մեծահասակների հավաքականում որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։

Ցուցադրել ավելի
Back to top button