«Ազնավուր» հիմնադրամը Արցախյան պատերազմից տուժած բնակչության համար նախատեսված հումանիտար օգնության բաշխումն իրականացնում է գործընկեր կազմակերպությունների միջոցով:
Գործընկեր կազմակերպությունների թվում է Սևանի համայնքապետարանը, որն անմիջականորեն աշխատում է Սևան համայնքում ժամանակավորապես բնակվող արցախցի ընտանիքների հետ:
Նախօրեին մեկնարկել է «Ազնավուր» հիմնադրամի կողմից տրամադրված հումանիտար օգնության տրամադրման գործընթացը: Օգնության շահառուներն են Արցախից տեղափոխված ընտանիքները, 44-օրյա պատերազմից տուժած անձինք և սոցիալապես անապահով բնակչությունը: