Սահմանամերձ դարձած Ներքին Խնձորեսկում բնակիչների հետ քննարկվել են հետաքրքիր բիզնես գաղափարներ։ Այս մասին տեղեկացնում է Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Պտղատու այգիներ են սկսել հիմնել։ Կաթի փոքրիկ արտադրություն կա բնակավայրում, փոքր ներդրումների դեպքում` առաջընթաց կլինի։ Մեղվաբուծություն են փորձում զարգացնել, ցեղական կովեր բուծել։
«Արժեշղթայի գործարկման առաջին քայլերն արված են, բնակիչների հետ քննարկել ենք գաղափարները և թղթին հանձնել, եթե ցանկություն կա օգնելու սահմանաներձ բնակավայրերի բնակիչներին, լավագույն առիթն է։ Ինչպես ասում են` երկաթը տաք տաք են ծեծում. գաղափարը կա մարդիկ ամուր կանգնած են հողին և ուզում են տեղերում ուժեղանալ։ Նկատելի է, որ սահմանամերձ բնակավայրերում փոխօգնության մեխանիզմը հրաշալի աշխատում է։ Մենք մեր բնակիչների կողքին ենք, մեր գործընկերների հետ համատեղ ուժերով փորձելու ենք լրացուցիչ միջոցներ ներգրավել և առաջ գնալ»,- նշված է գրառման մեջ։