Լուրեր

Ապրիլի 1-ից կավելանա Ռուսաստանից Հայաստան ավիաչվերթների թիվը

Ապրիլի 1-ից Ռուսաստանից Հայաստան ավիաչվերթերի թիվը կավելանա. ռուսաստանցիները կկարողանան մեր երկիր ժամանել ոչ միայն Մոսկվայից ու Սանկտ Պետերբուրգից, այլև՝ տարածարջանային այլ օդանավակայաններից: Այս մասին ասված է ՌԴ տարածքում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ դաշնային շտաբի հայտարարության մեջ:

«Ռուսաստանից ավիաչվերթերի թիվը կավելանա դեպի Հայաստան, Ադրբեջան, Եգիպտոս և ԱՄԷ: Կավելանա թռիչքների քանակը դեպի Հայաստան, Ադրբեջան, Եգիպտոս, ԱՄԷ, շաբաթական մեկ թռիչք՝ փոխադարձ հիմունքներով Ռուսաստանի միջազգային օդանավակայաններից, բացի Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից, որոնց հետ կապված որոշումներն ընդունվել են ավելի վաղ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ ասված է, որ ՌԴ-ն ապրիլի 1-ից կվերականգնի կանոնավոր ուղևորափոխադրումները Գերմանիայի, Շրի Լանկայի, Վենեսուելայի, Սիրիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button