Եղեգնուտ համայնքն ապահովվել է գիշերային լուսավորության համակարգով. անցկացվել է 10 հազար մետր լուսավորության ընդհանուր ցանց: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:
2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում ավարտվել են Եղեգնուտ համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման և ընդլայնման աշխատանքները:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 26 մլն 942.8 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը հավասարաչափ է` յուրաքանչյուրի մասով 13 մլն 471.4 հազարական դրամ:
Ծրագրի իրականացմամբ համայնքն ապահովվել է հիմնանորոգված գիշերային լուսավորությամբ, երթևեկությունն ու տեղաշարժն էլ դարձել են անվտանգ և հարմարավետ: