Լուրեր
Նկատվում է Աղստև գետի ջրի մակարդակի բարձրացում

Գարնան հորդառատ անձրևների արդյունքում՝ նկատվում է Աղստև գետի ջրի մակարդակի բարձրացում: Իջևանի քաղաքապետարանը իր ֆեյսբուքյան էջում հորդորում է բոլոր բնակիչներին և տնտեսվարողներին պահպանել զգուշավորություն:
«Համայնքապետարանի ջանքերով, ծանր տեխնիկայի օգնությամբ գետը մաքրվում է աղբից: Սակայն պետք է հիշենք, որ մաքրության պահպանումը նաև բնակիչների և տնտեսվարողների պարտականությունն է: Միայն յուրաքանչյուրիս սրտացավության և պատասխանատվության շնորհիվ` մենք կունենանք մաքուր ու բարեկարգ քաղաք»,- նշված է գրառման տակ տեղ գտած համայնքապետրանի մեկնաբանությունում:
