Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Ոստիկան Արթուրն ու նրա Հարրի անունով նժույգը

Ոստիկան Արթուրը եւ նրա ոստիկանական նժույգը, որի անունը Հարրի էր, մի ժամանակ ապրում էին Լոնդոնում։ Երկուսն էլ շատ չարաճճի էին։
Իր կապույտ համազգեստը հագած, գոտուց ռետինե մահակը կախած, ամեն օր Արթուրը հեծնում էր Հարրիին եւ շրջում քաղաքով մեկ։
Հարրին շատ էր սիրում քայլել որեւէ ավտոբուսի հետեւից եւ էնքան արտաշնչել ապակու վրա, մինչեւ ապակին քրտնի։ Հետո Արթուրը կանգնում էր ասպանդակներին, ձգվում էր առաջ ու քրտնած ապակու վրա զանազան ծիծաղաշարժ մռութներ էր գծում։ Հարրին էլ նայում էր այդ պատկերներին ու ծիծաղում։
Նրանք էնքան էին տարվել դրանով, որ այլեւս անպիտան մարդկանց բռնելու ժամանակ չէր մնում։ Ու մի գեղեցիկ օր, ոստիկանատան տեսուչ Ռեջինալդը կանչեց սերժանտին ու ասաց,-
-Սերժա՛նտ։
-Այո, սըր,- զգաստ կանգնելով պատասխանեց սերժանտը։
-Սերժանտ,- հարցրեց Ռեջինալդը,- ինչո՞ւ Արթուրը անպիտաններին չի բռնում։
-Չգիտեմ, սըր,- պատասխանեց սերժանտը։
-Պետք է պարզել, սերժանտ։ Էդ գործը աչքաթող եք արել,- ասաց տեսուչ Ռեջինալդը։
-Լսում եմ, սը՛ր,- պատասխանեց սերժանտն ու պատիվ բռնեց։
Հետո ելավ փողոց, հեծավ իր ձին՝ որը շատ լավ ձի էր ու երբեք չէր ընկնում ավտոբուսների հետեւից եւ չէր արտաշնչում ապակու վրա։ Սերժանտը սկսեց շրջել Լոնդոնով մեկ՝ Արթուրին եւ Հարրիին որոնելու եւ պարզելու համար, թե ինչով են նրանք զբաղված։
Ու, վերջապես, գտավ նրանց։ Էդ պահին Հարրին արտաշնչում էր ավտոբուսի հետեւի ապակուն, իսկ Արթուրը առաջ ձգված, քրտնած ապակու վրա ծիծաղելի մռութներ էր գծում․․․

Ցուցադրել ավելի
Back to top button