Մեկնարկել է գարնանային ծառատունկը՝ հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Եռաբլուր» պանթեոնի տարածքում Armenia Tree Project-ի աջակցությամբ, 250 բարդի է տնկվել։ Տարածքում ծառատունկը շարունակվելու է։ Գարնանային տունկի ընթացքում քաղաքում ընդհանուր շուրջ 5000 ծառ կտնկվի։