Լուրեր

Կայացավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը․ հայտնի են լավագույնները

Լուսանկարները՝ Առաջին ալիք-ի ֆեյսբուքյան էջի

Այսօր` Թատրոնի միջազգային օրը, տեղի է ունեցել «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում կայացած հանդիսության ժամանակ հայտարարվել են մասնագիտական մրցութային հանձնաժողովի կողմից ընտրված անվանակարգերում հաղթողների անունները։

«Երվանդ Ղազանչյանի անվան հատուկ» մրցանակը շնորհվել է ՀՀ մշակույթի վաստկավոր գործիչ Սերգեյ Առաքելյանին։

«Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի «Շրջված երազ» ներկայացումը․ բեմադրիչ` Նարինե Մալյան։

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում հաղթող են ճանաչվել Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Հռիփսիմե Նահապետյանը («Ռոմեո և Ջուլիետ») և Մետրո թատրոնի դերասանուհի Մարիկա Դովլաթբեկյանը («Սև կատուն»):

«Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում հաղթողներն են Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասաններ Նարեկ Բաղդասարյանը և Աբովյանի դրամատիկական թատրոնի դերասան Դավիթ Եղիազարյանը։

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»-ն է Գոռ Մարգարյանը Անհատ թատերախմբի «12» ներկայացման համար։

«Լավագույն երիտասարդական ներկայացում» է ընտրվելԿոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի «Օնեգին» ներկայացումը (բեմադրիչ Նորա Գրիգորյան):

«Թատերարվեստին անբասիր ծառայության համար» անվանակարգը շնորհվել է ՀՀ ժող․արտիստ Իրինա Մարչենկոյին (Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոն),

ՀՀ վաստ. արտիստ Բորիս Պեպանյանին ( Հ.Պարոնյանի անվ. թատրոն) և ՀՀ ժող. արտիստ Արա Երնջակյանին (Կամերային թատրոն):

«Լավագույն պիես»Սառա Նալբանդյան («Հաղթանակի գենեզիս»):

«Լավագույն սցենոգրաֆիա»Գարեգին Եվանգուլյան «Թռիչք կկվի բնի վրայով», Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն:

«Լավագույն երաժշտության հեղինակ» Ջեմմա Մինասյան «Սև կատուն», Մետրո թատրոն

«Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի»Հերիքնազ Բաղդասարյան — (Վարազդատի մայրը) «Վարազդատ», Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոն

«Լավագույն երկրորդ պլանի դերասան»

Անդրանիկ Զաքարյան — (Չեզվիք) «Թռիչք կկվի բնի վրայով», Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

«Լավագույն դերասանուհի»Տաթև Ղազարյան՝ (Էլիզաբեթ Ռուսե) «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն

«Լավագույն դերասան»Արման Նավասարդյան — (Հեղինակ — Սաքո) «Լոռեցի Սաքոն», Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն

«Լավագույն ռեժիսուրա»․ Նարինե Գրիգորյան — «Լոռեցի Սաքոն», «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն և Վահե Շահվերդյան — «Անուշ», Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոն:

«Ժյուրիի հատուկ մրցանակ»-ին է արժանացել Ստեփանակարետի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի բեմադրիչ՝ Ռուզաննա Խաչատրյանը(«Լուսաբացից առաջ»):

«Լավագույն ներկայացում» է համարվել «Փափլիկը» ներկայացումը․ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն, բեմադրիչ` Նարինե Գրիգորյան։

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունն այս տարի հոբելյանական է ՝ 20-րդը, և նվիրված է Թատերական գործիչների միության երկարամյա նախագահ, անվանի ռեժիսոր Երվանդ Ղազանչյանի հիշատակին:

Ցուցադրել ավելի
Back to top button