Հայկական ամբիոն՝ Կարլի համալսարանում

Չեխիայում Հայաստանի դեսպանությունը և Կարլի համալսարանը պայմանագիր են ստորագրել՝ համալսարանի արվեստի ֆակուլտետի արևելաեվրոպական ուսումնասիրությունների բաժնի ներքո Հայկական ամբիոնի հիմնադրման կապակցությամբ: Այս մասին հայտնում է Պրահայում ՀՀ դեսպանությունը։
«Հետևելով 2010թ. դեկտեմբերի 10-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չեխիայի Հանրապետության Կառավարության միջև մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրի ոգուն և հիմնվելով տասնամյակներ շարունակ Պրահայի Կարլի համալսարանում գործող Հայագիտության ծրագրի գործարկման ավանդույթի վրա՝ Չեխիայում Հայաստանի դեսպանությունը և Կարլի համալսարանը, հայոց լեզվի, պատմության, գրականության, փիլիսոփայության և մշակույթի ուսուցանումն էլ ավելի խթանելու նպատակով, համաձայնեցին համալսարանի արվեստի ֆակուլտետի Արևելաեվրոպական ուսումնասիրությունների բաժնի ներքո Հայկական ամբիոնի հիմնադրման կապակցությամբ, ինչի առնչությամբ կողմերը, ի դեմս դեսպան Աշոտ Հովակիմյանի և արվեստի ֆակուլտետի դեկան, դոկտոր Միխալ Պուլլմաննի, ստորագրեցին համապատասխան պայմանագիր»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։https://web.facebook.com/v2.3/plugins/post.php?app_id=249643311490&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df78900a7b9662%26domain%3Dhy.armradio.am%26origin%3Dhttps%253A%252F%252Fhy.armradio.am%252Ff3259f0abbf8404%26relation%3Dparent.parent&container_width=552&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FArmenianEmbassyPrague%2Fposts%2F4042702109122310&locale=en_US&sdk=joey&width=552