Հոպլյա՛, հեքիաթ․ Թը՜մբ
Կար-չկար՝ մի թը՜մբ կար։ Նա շատ գոհ էր իր կյանքից, որովհետեւ կողքով անցնող ամեն մի ավտոբուս չէր մոռանում «թը՛մբ» ասել։ Ավտոբուսի մեջ գտնվող ուղեւորներն էլ էին ասում․
-Թը՜մբ։ Էս ի՜նչ թմբիկ էր։
Ավտոբուսի տոմսավաճառն էլ էր ասում․
-Թը՜մբ… Ա՜յ քեզ թմբիկ։
«Ինչ լավ է, որ անունս Թըմբ է»,- ուրախանում էր Թըմբը։
Ճանապարհով սլանում էր հեծանիվ նստած մի տղա։
«Հիմա սա էլ կասի իմ անունը»,- մտածեց Թըմբը։ Բայց տղան շրջանցեց թմբիկին ու ոչ մի «թըմբ» չեղավ։
Թըմբը վիրավորվեց։
-Քիթդ մի կախի՜,-ասաց ճանապարհը,- Նորից մի ավտոբուս է գալիս։
Ավտոբուսը մոտեցավ, մոտեցավ ու… թը՜մբ։ Եվ վարորդն ասաց,-
-Թը՜մբ։ Էս ի՜նչ թմբիկ էր։
Ավտոբուսի տոմսավաճառն էլ ասաց,-
-Թը՜մբ… Ա՜յ թմբիկ եմ ասել։
Թըմբը նորից աշխուժացավ։
Բայց մի գարնանային օր եկան ճանապարհի բանվորները, կարմիր, փոքրիկ դրոշակներ կախեցին, հետո բահն ու բրիչը բերեցին, վերանորոգեցին ճանապարհն ու ծածկեցին ասֆալտով․․․