Գյումրիում հատուկ լսարան և լաբորատորիա է ստեղծվել աշակերտներին դպրոցական նստարանից՝ միանգամից մասնագետ դարձնելու համար:
2 տարի Շիրակի մարզի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները հիմնարար գիտելիք և փորձ կստանան հետևյալ ուղղություններով՝
- Ծրագրային ճարտարագիտություն
- Մեքենայական ուսուցում
- Մեքենաշինություն
- 3D մոդելավորում
- Ճշգրիտ մեքենաների գործարկում
- Էլեկտրատեխնիկա
- Էլեկտրական համակարգերի նախագծում
- Նախագծերի կառավարում
- Թիմայինա շխատանք
Ծրագրին այժմ մասնակցում է 50 աշակերտ:
Մանվել Վաթոյանը երկար տարիներ աշխատել է «Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն»-ում, «Peyotto Technologies» ընկերությունում որպես Node.js մշակող, հիմա էլ պատրաստ է հաբում օգնել աշակերտներին՝ դասավանդելով օպերացիոն համակարգերի անվտանգություն:
«Տարիներ շարունակ դասավանդելով և՛ ուսանողների, և՛ աշակերտների, հաջողությամբ իրականացրել ենք մի շարք նախագծեր ռոբոտաշինության բնագավառում, մասնակցել բազում մրցույթների՝ զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ: Տեսնելով երեխաների ոգևորությունն ու ակտիվ մասնակցությունը դասընթացներին, վստահ եմ, որ ինժեներական այն գիտելիքների պաշարն ու փորձը, որ ձեռք կբերեն այս ծրագրի արդյունքում մեծ դեր կխաղա նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում»,-ասում է Մանվել Վաթոյանը։
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնաճյուղում, Հայ կրթական հիմնարկության, Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ միասին:
Ծրագրի նպատակն է բարձրացնել ինժեներական կրթության հետաքրքրությունն ավագ դպրոցի աշակերտների մոտ՝ տրամադրելով արդիական և մրցունակ ինժեներական հմտություններ: