Լուրեր

COVID բոլոր կենտրոններն այս պահին գերծանրաբեռնված են․ Առողջապահության փոխնախարար

Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ ՀՀ ամբողջ տարածքում այս պահին թվով 20 բժշկական հաստատություն ամբողջությամբ կամ մասնակի վերապրոֆիլավորվել են «Կովիդ կենտրոնների»:

«Բոլոր կենտրոնները այս պահին գերծանրաբեռնված են: Մեր պրոֆեսիոնալ բուժանձնակազմը աշխատում է ուժերի գերլարումով միաժամանակ փորձելով լինել հնարավորինս նրբանկատ՝ ցանկացած պացիենտի թե՛ առողջական վիճակի, թե՛ անձի նկատմամբ:Խնդրում և ակնկալում եմ փոխադարձ վերաբերմունք:

Հ.Գ. խնդրում եմ պահպանել հակահամաճարակային կանոնները»,-գրել է նա:

Ցուցադրել ավելի
Back to top button